BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Հունվարի 20-ը կարող է դառնալ ընդդիմադիր եռյակի վախճանի օր

Հունվարի 20-ը կարող է դառնալ ընդդիմադիր եռյակի վախճանի օր
25.12.2014 | 16:22

Հունվարի 20-ին Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած խոհրդաժողովից առաջ ԲՀԿ-ն կարող է լուրջ առճակատումներ ունենալ քաղաքական դաշտում գործող այլ սուբյեկտների հետ: Դրա նշաններն արդեն կան:
Երեկ սոցցանցերը հեղեղված էին դաշնակցական ու ԲՀԿ-ական պատգամավորներ Արծվիկ Մինասյանի ու Վահան Բաբայանի ոչ այնքան քաղաքական լեզվառվով: Ավելի ճիշտ կլինի ասել, որ Արծվիկի միանգամայն քաղաքական գնահատականին հետևել էր Վահանի կոշտ ու ոչ համարժեք պատասխանը, որից հետ իրադարձությունները զարգացան «մի կաթի մեղրի» տրամաբանությամբ: Սա խոսում է այն մասին, որ ԲՀԿ-ն բացարձակապես հակված չէ հաշվի նստելու ընդդիմադիր այլ կուսակցությունների կարծիքների հետ ու ընտրել է նրանց հակազդելու կոշտ մարտավարություն: Չմոռանանք, որ նույն ՀՅԴ-ն մինչև վերջերս ԲՀԿ-ի դաշնակիցներից մեկն էր, ու նրանց ճանապարները բաժանվեցին ընդամնեը մեկ հարցում ունեցած տարաձայնությունների պատճառով: Եթե «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը երեկ վստահ ողջունել էր հունվարի 20-ի խորհրդաժողովը, այսօր արդեն ասում է, որ իրենց մասնակցության հարցը կուսակցությունում դեռ չի քննարկվել: Ըստ ամենայնի, Մարտիրոսյանի խանդավառությունը չի խրախուսվել նրա կուսակցական շեֆի կողմից: ՀԱԿ-ում ասում են՝ ԲՀԿ-ի հետ պատրաստ են հարաբերվել երկկողմ կամ եռակողմ ձևաչափով՝ ըստ էության հասկացնելով, որ չեն մասնակցելու հունվարի 20-ի խորհրդաժողովին, որն անգամ մեծ ցանկության դեպքում երկկողմ կամ եռակողմ լինել չի կարող: Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը ոգևորել է միայն ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանին:
Հունվարի 20-ն այսպիսով՝ կարող է դառնալ ընդդիմադիր եռյակի վախճանի օր, մանավանդ որ, ԲՀԿ-ն ունի «պահեստայինների նստարան»՝ մի քանի մարդ- կուսակցությունների մասնակցությամբ, ու հանգիստ կարող է հայտարարել նոր եռյակի, անգամ՝ հնգյակի կամ յոթնյակի ձևավորման մասին:
Խորհրդարանական ընդդիմադիր մյուս ուժերը՝ ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը, արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու խորհրդաժողովին: Ընդհանրապես, տպավորություն կա, որ այն հրավիրվում է հին ձևաչափը քաղաքակիրթ ձևով թաղելու ու, ֆորմալ առումով, Գագիկ Ծառուկյանին ավելորդ քաղաքական պայմանավորվածություններից ազատելու համար: Եթե ԲՀԿ նախագահն իրեն պետք է նեղություն տար, գոնե ձևականորեն, ինչ-որ հարց քննարկելու Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ապա Արամ Հարությունյանը կարող է բավարարվել Ծառուկյանի քարտուղարուհու հեռախոսազանգով:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2148

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ